Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Ռուսաստանի երկու քաղաքացիներ հեռացվել են ինքնաթիռից, այն բանից հետո, երբ նրանք օդանավում կոնֆլիկտ են առաջացրել։

Նովոկուզնեցկից Սոչի թռչող տղամարդն ու կինը թռիչքից առաջ բանավոր վիճաբանության մեջ են հայտնվել ուղևորների հետ։ Կոնֆլիկտի ժամանակ խառնաշփոթի ընթացքում, կինը հանել է կոշիկները և մարմնական վնասվածք պատճառել մոտակայքում գտնվող տղամարդուն։

Անձնակազմի անդամները դիմել են իրավապահ մարմիններին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տարել են ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող ուղեւորներին և տեղափոխել կայարան։ Այս ուղևորներին տրվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ՝ մանր խուլիգանության հոդվածով։ 

Տեսանյութը՝ այստեղ