Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղի պատճառով սրտի կաթվածի վտանգի մասին

Սառը ցնցուղը կարող է վտանգավոր լինել սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սրտաբան, թերապևտ Անդրեյ Կոնդրախինը:
«Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում մարմնում արտազատվում է ադրենալին, որպեսզի այն ավելի արագ տաքանա: Սա վտանգավոր է ճնշման բարձրացման պատճառով և կարող է վատթարացնել հիպերտոնիայով և սրտանոթային հիվանդություններով տառապողների առողջությունը: Իսկ ամենավատ դեպքում կարող է հանգեցնել սրտի կաթվածի», - զգուշացրել է Կոնդրախինը: