Սրտաբանն ասել է, թե երբ է ինքնաթիռով թռիչքը վտանգավոր սրտի համար

Սրտաբանն ասել է, թե երբ է ինքնաթիռով թռիչքը վտանգավոր սրտի համար

Ինքնաթիռով թռիչքը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել սրտի և անոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար, KP.RU-ին տված հարցազրույցում զգուշացրել է սրտաբան Նատալյա Գավրիլյուկը:

Նրա խոսքով՝ տուրբուլենտությունը և ճնշման հանկարծակի փոփոխությունները հատկապես վտանգավոր են։

Ճնշման կտրուկ անկումը և դրա հետ մեկտեղ թթվածնի կտրուկ նվազումը բացասաբար են անդրադառնում արյան անոթների վրա և դառնում են արյան ճնշման կտրուկ բարձրացման, սրտի կաթվածի կամ հիպերտոնիկ ճգնաժամի զարգացման գործոն։

Գավրիլյուկը նշել է, որ ամենախոցելի խմբերը տարեց մարդիկ և սրտի իշեմիկ հիվանդությամբ, ստենոկարդիայով, աթերոսկլերոզով և հիպերտոնիայով հիվանդներն են:

Նա ընդգծել է, որ սրտի կաթվածից կամ ինսուլտից հետո կարելի է թռչել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո և ոչ շուտ, քան մեկից վեց ամիս անց։