Բացահայտվել են դդմի սերմերի անսպասելի հատկությունները

 Բացահայտվել են դդմի սերմերի անսպասելի հատկությունները

Complementary Therapies in Clinical Practice ամսագրում հրապարակվել են ուսումնասիրություններ, որոնք հաստատել են դդումի սերմերի արյան ճնշումն իջեցնելու ունակությունը: Բժիշկները դդմի սերմերն անվանում են «հզոր բնական միջոց» արյան ճնշումն իջեցնելու համար։

«Դդմի սերմերը արյան ճնշման վերահսկման համար կարևոր սննդանյութերի կենտրոնացված աղբյուր են, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը և արգինինը, ամինաթթու, որն անհրաժեշտ է ազոտի օքսիդ արտադրելու համար, որը հանգստացնում է արյան անոթները և իջեցնում արյան ճնշումը», - բացատրել են գիտնականները:

Հետազոտությունները պարզել են, որ 6 շաբաթվա ընթացքում օրական 3 գրամ դդմի սերմի յուղի օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման զգալի նվազմանը։ Մասնագետների կարծիքով՝ դդմի կորիզի յուղը հատկապես օգտակար է հետդաշտանադադարում գտնվող կանանց համար, բարենպաստ ազդեցություն ունի մազերի առողջության վրա, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։