Վտանգավոր համադրություն՝ բժիշկն ասել է, թե որ մթերքն է գինին թույնի վերածում

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը պատմել է, թե ինչի հետ երբեք չի կարելի գինի խմել. Որոշ նախուտեստներ, զգուշացրել է մասնագետը, կարող են կործանարար ազդեցություն ունենալ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, արյունատար անոթների և ուղեղի վրա։
NEWS.ru-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ շատերը կարմիր գինու հետ գերադասում են քաղցրավենիքը, այդ թվում՝ խտացրած կաթն ու յոգուրտը։ Այս մթերքները պարունակում են հսկայական քանակությամբ շաքար:
Նույն յոգուրտը գինու մեջ ավելացնելիս, ընդգծել է Ալեքսանդր Ումնովը, կեղծ զգացողություն է առաջանում, որ ալկոհոլային խմիչքը «թեթևացել» է, և թունավորման գործընթացը «դանդաղում է»։ Արդյունքում մարդը նախատեսածից շատ ավելի շատ ալկոհոլ կխմի, և համապատասխանաբար մեծ քանակությամբ էթիլային սպիրտ կմտնի օրգանիզմ։ Ալկոհոլի և շաքարի չափից ավելի օգտագործումը, հիշեցրել է վիրաբույժը, հանգեցնում է ներքին օրգանների քայքայման։ Այս համադրությունը կարող է նույնիսկ լրջորեն վնասել արյունատար անոթները և զգալիորեն մեծացնել աթերոսկլերոզի և շաքարախտի վտանգը: