Մասնագետը նշել է շոգից գոյատևելու արդյունավետ միջոց

Մասնագետը նշել է շոգից գոյատևելու արդյունավետ միջոց

Շոգ եղանակին անհրաժեշտ է տաք թեյ խմել։ Ասել է թունաբան Միխայիլ Կուտուշովը «Доктор Питер»- հետ զրույցում։

Կուտուշովը նշել է, որ տաք ըմպելիքները խթանում են քրտնարտադրությունը, և օրգանիզմը բնականաբար սառչում է. քրտինքը գոլորշիանում է, արյան անոթները լայնանում են, ինչը բարելավում է արյան շրջանառությունը և նպաստում է ջերմության արտահոսքին ներքին օրգաններից։

Կուտուշովի խոսքով՝ շոգ եղանակին արժե խմել հակաօքսիդանտներով հարուստ կանաչ թեյ, անանուխի, կիտրոնի բալասանի կամ երիցուկի հիմքով հանգստացնող բուսական թեյ կամ իմունիտետն ամրապնդող կոճապղպեղի թեյ։

Բժիշկը նշել է, որ շոգ եղանակին ավելի լավ է սովորական ջուր խմել տաք՝ ոչ ավելի, քան 40 աստիճան, որպեսզի չայրվեն բերանի խոռոչն ու ներքին օրգանները։ «Տաք ըմպելիքները կարող են լինել ձեր դաշնակիցը ամառային շոգի դեմ պայքարում։ Հաջորդ անգամ, երբ շոգ է, փորձեք և տեսեք դրանց օգտակար հատկությունները»,- հորդորել է թունաբանը։

Կուտուշովը նաև առաջարկել է հիշել շոգին դիմակայելու այլ եղանակներ՝ ավելի հաճախ հանգստանալ ստվերում և կրել բնական գործվածքներից պատրաստված թեթև հագուստ։