Լեհաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել ռուսական անօդաչու թռչող սարքերի` երկրի սահմանները հատելու պատճառով։
Հանդիպման ամսաթիվը համաձայնեցվում է, հայտնել է կազմակերպությունը։
Լեհաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մինչ օրս տարբեր տարածքներում հայտնաբերվել են 16 անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ Դրանցից մի քանիսը Բելառուսից են։
