Մոսկվայի «Ավիապարկ» առևտրի կենտրոնում փակվել են Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսա Էմին Աղալարովի «Ֆորտե Բելլո», «Զաֆերանո» և «Էդոկո» ռեստորանները՝ կապված «ԱգալարովՌեստ» ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է «Աղալարով Դիվելոփմենթ» ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Telegram ալիքները հայտնել էին «Ավիապարկ» առևտրի կենտրոնում երեք ռեստորանների փակման մասին։
«ԱգալարովՌեստ»-ի ներկայիս ռազմավարության շրջանակներում ընկերությունը առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է անկախ նախագծերի վրա», - ՏԱՍՍ-ին հայտնել է «Աղալարով Դիվելոփմենթ» ընկերությունը։
«NF Group»-ի մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի խոսքով՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Ավիապարկ»-ում, նաև այլ վայրերում։ «Հիմնական պատճառն այն է, որ հաստատությունները դարձել են պակաս արդյունավետ։ Դրանք աշխատել են միջին և բարձր հատվածներում, որտեղ լսարանը սպասում է կոնցեպտների, ծառայությունների և առաջարկների անընդհատ թարմացումների։ Վերջին տարիներին դա տեղի չի ունեցել, ուստի նախագծերը բնականաբար ավարտվեցին, չնայած դրանք ավելի երկար տևեցին, քան շատ մրցակիցներ», - նշել է Խակբերդիեւան ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
