Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել

Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել

Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել, որոնք արդեն մարտական ​​հերթապահության են անցել. Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ավելանում է օգնության ծավալը։ Ավելանում է երկրների թիվը, որոնք մեզ օգնություն են ցուցաբերում։ Ուկրաինա են ժամանել նոր «Բայրաքթարներ», որոնք արդեն մարտական ​​հերթապահության են անցել։ Կլինեն նաև «Սթինգերներ» և «Ջավելիններ»», - գրել է նա։