Ալմաթիում որոշել են քանդել այրված նախագահական նստավայրը

Ալմաթիում որոշել են քանդել այրված նախագահական նստավայրը

Որոշվել է քանդել Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը, որը հունվարին կրակի էր մատնվել ցուցարարների կողմից։ Որոշվել է դրա փոխարեն հրապարակ կառուցել. հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշմամբ քանդվելու է նրա պաշտոնական նստավայրը Ալմաթի քաղաքում, որը ավազակները և ահաբեկիչները ավերել և հրկիզել են հունվարյան իրադարձությունների ժամանակ: Դրա տեղում քաղաքացիների համար հրապարակ կկառուցվի», - գրել է նա Instagram-ում։

Փետրվարին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նստավայրը, ուր հունվարի 5-ին ներխուժել էին մի քանի հազար ցուցարարներ, կվերականգնվի մինչև 2022 թվականի վերջ։