Ռուսաստանի և Բելառուսի բիաթլոնիստները հեռացվեցին միջազգային մրցումներից

Ռուսաստանի և Բելառուսի բիաթլոնիստները հեռացվեցին միջազգային մրցումներից

Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) Ռուսաստանի և Բելառուսի բիաթլոնիստներին հեռացրել է բոլոր միջազգային մրցումներից. հաղորդում է կազմակերպության կայքը։

Որոշման պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններն են։ Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին, կազմակերպություններին, մրցումների կազմակերպիչներին առաջարկել է զրկել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։

Մարտի 17-ից հետո IBU-ն կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի ֆեդերացիաները կազմակերպությունից հեռացնելու հարցը։