Որ ախտանշաններն են հուշում աղիների սնկային ախտահարման մասին

Որ ախտանշաններն են հուշում աղիների սնկային ախտահարման մասին

Սնկային վարակների զարգացման պատճառները բազմաթիվ են. Բայց դրանք բոլորն ինչ-որ կերպ համընկնում են մեկ կետի վրա՝ աղիքային կանդիդոզով տառապող հիվանդների մոտ նկատվում է տեղական և ընդհանուր իմունիտետի զգալի նվազում: Անհնար է հայտնաբերել խանգարումը տեսողությամբ, ուստի պաթոլոգիական վիճակի ախտորոշումը հաճախ շատ դժվար է։

Իմունային անբավարարության ճշգրիտ պատճառները որոշելու և խանգարումը ախտորոշելու համար նշվում են հատուկ ախտորոշում: Հետազոտությունն իրականացվում է գաստրոէնտերոլոգի և այլ մասնագետների հսկողությամբ՝ կախված բարդությունից։

Աղիքային կանդիդոզն ախտաբանություն է, որը պայմանավորված է աղեստամոքսային տրակտում սնկերի ակտիվ բազմացմամբ։ Այն դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են փորլուծությունը, փորափքանքը, ծանոթ սննդի համի փոփոխությունը, որովայնի ցավը, բերանի խոռոչում առկա սպիտակ լորձը, կաթնասնկախտը և քաղցր մթերք ուտելու ցանկությունը: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում պատմել է գաստրոէնտերոլոգ Նատալյա Խարչենկոն։

«Քաղցր մթերք ուտելու անհագ ցանկությունն աղիքային միկրոֆլորայի ցանկացած խանգարման ախտանշան է, հատկապես, եթե խոսքը սնկային դիսբիոզի մասին է: Բանն այն է, որ ախտածին բակտերիաները, այդ թվում՝ սնկերը, սնվում են պարզ ածխաջրերով։ Ուստի նրանք նյարդային հաղորդիչների միջոցով գլխուղեղին ազդակներ են ուղարկում՝ ասելով. «Որևէ քաղցր բան ենք ուզում»: Այս կերպ ախտահարված միկրոֆլորան ազդում է մեր համային նախասիրությունների վրա»,- պարզաբանել է բժիշկը։