Յուրաքանչյուր պճեղ օգտակար է. սխտորի 5 հատկություն, որոնք կուրախացնեն ձեզ

Յուրաքանչյուր պճեղ օգտակար է. սխտորի 5 հատկություն, որոնք կուրախացնեն ձեզ

Սխտորն անկրկների հոտով և կծու համով բազմամյա բույս է Միջին Ասիայից։ Իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ հնուց ի վեր բուժական բույս է համարվում։ 

Իջեցնում է ճնշումը

Եթե տառապում եք արյան բարձր ճնշումից, ձեր սննդակարգում սխտոր ավելացրեք։ Այն լայնացնում է անոթները և իջեցնում զարկերակային ճնշումը։ Ճնշման հետ միասին անհետանում են գլխացավերը և նվազում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, սխտորը 10-15 տոկոսով նվազեցնում է արյան մեջ «վատ խոլեստերինի» մակարդակը։ Այդպիսով սրտի հիվանդությունների կամ կաթված ստանալու հավանականությունը գրեթե երկու անգամ նվազում է։

Կանխում է քաղցկեղային հիվանդությունները

Սխտորը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պարունակում է ալիցին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները և նվազեցնում է շնչառական օրգանների վարակման հավանականությունը։

Դանդաղեցնում է ծերացումը

Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։ Տարեց մարդիկ, պարբերաբար սխտոր օգտագործելու դեպքում, կարող են խուսափել Ալցհեյմերի հիվանդությից, իսկ ավելի երիտասարդները` բարելավել հիշողությունն ու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։

Օգնում է պահպանել սրտի եւ արյան անոթների առողջությունը։

Սխտորի կանոնավոր օգտագործումը կարող է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Այս կծու բանջարեղենը պարունակում է նյութեր, որոնք օգնում են նորմալացնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը։ Սխտորը մանրացնելը կամ ծամելը ազատում է ալիցին, միացություն, որը հայտնի է իր պաշտպանիչ հատկություններով:

Իմունային համակարգի ամրապնդում

 Սխտորը դժվարացնում է վնասակար մանրէների ներթափանցումը և մեծացնում է արյան սպիտակ բջիջների արձագանքը՝ դրանով իսկ ամրացնելով իմունային համակարգը։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել այս թեմայի շուրջ, և եզրակացությունը հետևյալն է. հնեցված սխտորի մզվածքը բարելավում է իմունային բջիջների աշխատանքը և օգնում է նվազեցնել մրսածության և գրիպի սրությունը: Պարզվում է, որ սխտորի մեջ ծծմբի պարունակությունը ուժեղացնում է իմունային պատասխանը։