Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում կարող են մնալ նաև նոր ճանապարհի շահագործումից հետո․ Հոխիկյան

Հնարավոր է հենց օգոստոսի 25–ին Լաչինի միջանցքի հանձնում տեղի չունենա։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը։ 

«Դա կապված է ոչ թե իրավիճակների փոփոխության հետ, այլ նրա հետ, որ նոր միջանցքում կոմունիկացիներ են կառուցվում՝ էլեկտրագծեր, ինտերնետի և հետախոսասագծեր։ Պարզապես ֆիզիկապես չեն հասցնում մինչև օգոստոսի 25 –ը ավարտել։ Չի լինի օգոստոսի 25-ին, կլինի օգոստոսի 28-ին, կամ այլ օր։ Ամեն դեպքում ադրբեջանցիները հնարավորինս շտապում են»,-ասաց նա։ 

Նաիրի Հոխիկյանը նշեց, որ չի բացառվում, որ նույնիսկ երբ նոր միջանցքը լինի, ռուս խաղաղապահները որոշ ժամանակ մնան այսօրվա գործող միջանցքում՝ որոշակի անվտանգային հարցերրից ելնելով։ 

«Ինչպես, օրինակ, հիմա Աղդամում են, Ադրբեջանի հսկղության տակ է, բայց այնտեղ ևս կան»,-մանրամասնեց

Նաիրի Հոխիկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Անի Գևորգյան