Ներքին Սուսից տարհանվել է 7 գերեզման, այդ թվում` Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի․ համայնքապետ 

Հայաստանի և Արցախի դիվանագետները կարող էին ճիշտ դիվանագիտությամբ պահել մեր գյուղերը, թույլ չտային, որ դրանք հայաթափվեն։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ներքին Սուս համայնքի ղեկավար Մխիթար Ներսիսյանը։ 

Գյուղապետը չէր կարողանում առանց հուզմունքի խոսել․ իրենց տարիների չարչարանքը թողել են թուրքերին։ Համայնքի 12 ընտանիքից միայն մեկն է տարհանվելուց հետո տեղափոխվել Արցախի այլ շրջան, մնացած բոլորը տեղափոխվել են Հայաստան։ 

Գյուղապետը պատմեց, որ 7 գերեզման Ներքին Սուսից տեղափոխվել է Հայաստան։ «Արտաշիրիմում են արել և վերահուղարկավորել Հայաստանում։ Այդ թվում 44 օրյա պատերազմի մասնակից Մանվել Դոդորյանի շիրիմը։ Շատ ցավոտ հարց է »,-նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան