Բայրամովն անդրադարձել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եռակողմ հանդիպմանը

Հարավային Կովկասի երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը Թբիլիսիում հաստատումն է տարածաշրջանում նոր իրողությունների, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Օրակարգում ներառված են տարածաշրջանային հարցեր, որոնք հուզում են մեր երեք երկրներին: Սա հաստատում է, որ տարածաշրջանում նոր իրողություն է ձևավորվել: Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված խնդիրների առկայությանը, երկրները կարող են քննարկել մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին վերաբերող հարցեր», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: