ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին

ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին

Բելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել, գրել են ԶԼՄ-ները։

Արարողության համար ապրիլի 15-ին Մինսկ են ժամանել Հովհաննես Բաղրամյանի թոռներ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։ 

Ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվանակոչվել է Մինսկի թիվ 148 դպրոցը։

Մինսկի Սևեռնի Բերեգ միկրոշրջանի փողոցներից մեկը նույնպես կանվանակոչվի ի պատիվ Հովհաննես Բաղրամյանի։