Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցում ԵՄ դաշնակիցների հետ և «այնքան էլ հետաքրքրված չէ» նրանց կարծիքներով։ Այս մասին գրել է «New York Times»-ը՝ վկայակոչելով դաշինքի երկրների պաշտոնյաներին։
Թրամփի պաշտոնյաները, որոնք հրապարակային կոշտ արտահայտություններ են արել դաշնակիցների հասցեին, անձնական հարաբերություններում բարեկամաբար են վերաբերվել և հուսադրում են Եվրոպային, ՆԱՏՕ-ին և հավաքական պաշտպանությանը ամերիկացի առաջնորդի հավատարմությամբ։ Սա վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:
Ինչպես գրել է թերթը, ԵՄ-ում վստահ չեն, որ վերոհիշյալ անձանցից որևէ մեկը իրական իշխանություն ունի արտաքին քաղաքականության կամ առևտրի ոլորտում։ Նրանք կարծում են, որ քաղաքական որոշումները կայացնում է միայն ինքը՝ ԱՄՆ նախագահը, և նրա կարծիքը կարող է փոխվել առանց որևէ նախազգուշացման, ինչը ցույց են տվել, մասնավորապես, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ բանակցությունները։
Զրույցների ընթացքում վերջինս, ըստ աղբյուրների, իրեն բարյացակամ է պահել, թեև զրուցակիցների համար պարզ է եղել, որ նա ամերիկյան վարչակազմի անունից չի խոսում։