Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը պատմել է, թե ինչ են քննարկում Թբիլիսիում

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը պատմել է, թե ինչ են քննարկում Հարավային Կովկասի երկրների արտաքին գործ նախարարությունների ներկայացուցիչները Թբիլիսիում։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները: Այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել երեք երկրներին, և հնարավոր համագործակցության ոլորտները կբացահայտվեն, որպեսզի տարածաշրջանի երկրները համատեղ մոտեցումներ մշակեն մի շարք հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է Լաշա Դարսալիան:
Հանդիպումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մակա Բոչորիշվիլին։
Վրացական կողմը բանակցություններին ներկայացնում է ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը, Հայաստանը՝ Վահան Կոստանյանը, գրել են վրացական ԶԼՄ-ները։