Բալասանյանին կալանավորելու մասով որոշումը կհրապարակվի երեկոյան. փաստաբան

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։
Այս մասին MediaHub-ին հայտնեց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան, ժամը 19։00-ին:
Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։