Ուկրաինան շուտով կջախջախվի, ես փրկում եմ այս երկիրը․ Թրամփ

Ուկրաինան շուտով կջախջախվի, ես փրկում եմ այս երկիրը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Atlantic» ամսագրին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Ուկրաինան շատ շուտով «կջախջախվի», և որ ինքը փորձում է փրկել այս երկիրը։

«Կարծում եմ՝ ես փրկում եմ այս երկիրը։ Կարծում եմ՝ այս երկիրը շատ շուտով կջախջախվի... Եկեք խոստովանենք», - ասել է ամերիկացի առաջնորդը հրատարակությանը տված հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում ինքը «Kiev Javelin» հակատանկային կառավարվող հրթիռներ է «նվիրել»։

Նա նաև համաձայնել է, որ Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել ներկայիս հակամարտության մեջ, բայց չի խոստացե; Կիեւին ավելի շատ ամերիկյան զենքի մատակարարումներ։