Որևէ մեկը չի պահանջում, որ ուկրաինացիները պաշտոնապես ճանաչեն Ղրիմը որպես ռուսական․ Թրամփի խորհրդական

Որևէ մեկը չի պահանջում, որ ուկրաինացիները պաշտոնապես ճանաչեն Ղրիմը որպես ռուսական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայք Վոլցը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս-ուկրաինական կարգավորման պայմաններից մեկը Ղրիմի ճանաչումն է որպես ռուսական։
Վոլցը նշել է նաև, որ Թրամփը հանձնառու է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն և պատրաստ է «ցանկացած անհրաժեշտ ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ դրան հասնելու համար»։