Բժիշկը զգուշացրել է վեյփերի պատճառով հնարավոր առողջական լուրջ խնդիրների մասին

Բժիշկը զգուշացրել է վեյփերի պատճառով հնարավոր առողջական լուրջ խնդիրների մասին

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նվազեցնում է կենտրոնացումը։ Զգուշացրել է բուժաշխատող Նատալյա Բալանը։

Մասնագետը «Лента.ру»-ի մեկնաբանությունում զգուշացրել է վեյփերից առաջացող ուղեղի խնդիրների մասին։

Բալանի խոսքերով՝ վեյփը դանդաղեցնում է որոշումների կայացման գործընթացն ու հանգեցնում է վատ հիշողության և կենտրոնացման: Դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ նիկոտինը և այլ սինթետիկ բաղադրիչները, ներթափանցելով շնչառական համակարգ, հրահրում են մազանոթների նեղացում:

«Արյան հոսքը վատանում է, արդյունքում ուղեղը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին ու սննդանյութեր։ Որքան շատ է մարդը ծխում, այնքան մեծ է խելքը կորցնելու հավանականությունը»,- ընդգծել է Նատալյա Բալան։

«Նաև 18-44 տարեկանների մոտ այս վատ սովորության պատճառով էապես կավելանա ինսուլտի ռիսկը»,- նշել է մասնագետը։ Հատկապես վտանգի տակ են նրանք, ովքեր վատ սովորությունը ձեռք են բերել մինչև 13 տարեկանը։

«Ուղեղի վրա վեյփերի բացասական ազդեցությունը կարող է ավելի լուրջ լինել, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ ծխողներ այնքան երկար չեն ապրում, որ համեմատեն ծերացման այլ ցուցանիշները: Հնարավոր է, որ երիտասարդ տարիքում ծխելը թողած մարդը չպետք է անհանգստանա տկարամտության առաջանցիկ զարգացման համար, քանի որ մարմինը ժամանակ կունենա վերականգնելու նախքան անդառնալի հետևանքների առաջացումը»,- հավելել է նա: