Հոտառության նվազումը կարող է վկայել լուրջ առողջական խնդիրների մասին

Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոտառության նվազումը կարող է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների հետևանք լինել։ Գիտնականներն այս ախտանիշն անվանում են նենգ, քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը չի կարող գիտակցել, որ հոտառության իրենց ունակությունը վատանում է։
Գրել է Planet Today ինտերնետային տեղեկատվական պորտալը։
Թեստավորվել է 2500 մարդ։ Նրանք տասը տարի գտնվել են Միչիգանի համալսարանի հետազոտողների հսկողության տակ։ Այս ընթացքում մասնագետները վերահսկել են նրանց առողջության բազմաթիվ ասպեկտներ: Հետազոտության ավարտին պարզ է դարձել, որ թուլացած հոտառություն ունեցող մասնակիցների մոտ սրտի անբավարարության զարգացման ռիսկը 30%-ով աճել է։
Այդ իսկ պատճառով, որոշ փորձագետներ կարծում են, որ հոտառության վատթարացումը կարող է դիտվել որպես սրտանոթային համակարգի հնարավոր խնդիրների վաղ նախազգուշացման ազդանշան:
Նշվում է, որ հոտերը տարբերելու ունակության կորուստն ավելի հավանական է, որ կապված է սրտի և արյան անոթների աշխատանքի փոփոխության հետ, եթե խոսքը 60 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մասին է:
Գիտնականներն ընդգծում են, որ չնայած տարեց մարդկանց 25%-ը հոտառության հետ կապված խնդիրներ ունի, հասարակությունը դեռևս վատ է գիտակցում, թե դա ինչի հետ կարող է կապված լինել, քանի որ մարդկանց միայն մեկ երրորդն է հասկանում, երբ հոտերը թուլանում են: