Ինչպես հարմարվել ավելի կարճ ցերեկային ժամերին․ մասնագետի խորհուրդը

Ավելի կարճ ցերեկային ժամերին հարմարվելու համար անհրաժեշտ է պահպանել ձեր առօրյան ու քնել 7-9 ժամ։ Ասել է դոկտոր, պրոֆեսոր Վերա Լարինան «Аргументы и факты» կայքին:
Նա խորհուրդ է տվել արթնանալուց հետո մութ ննջասենյակից տեղափոխվել բնակարանի լուսավոր տարածք։ Օրգանիզմը արթնացնելու համար անհրաժեշտ է վառ լույսեր վառել և բացել վարագույրները, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել որոշակի ալիքի երկարությամբ հատուկ լամպեր, որոնք ճնշում են մելատոնին հորմոնի արտադրությունը և օգնում են ավելի հեշտ արթնանալ։
Քանի որ ցերեկային ժամերը նվազում են, մարմնի ցիրկադային ռիթմերի բնույթը, որը վերահսկում է նյարդային հաղորդիչների սինթեզն ու ակտիվությունը, փոխվում է։ Նրանք իմպուլսներ են փոխանցում ուղեղի բջիջների միջև և նեյրոններից մինչև մկանային կամ գեղձային հյուսվածքի բջիջներ:
Քանի որ ցերեկային ժամերը նվազում են, մարմինը սկսում է արտադրել քնի հորմոն մելատոնին: Այն նվազեցնելու համար Լարինան խորհուրդ է տվել ավելի հաճախ քայլել, ակտիվ ապրելակերպ վարել, լավ սնվել ու խուսափել հիպոթերմայից։