Բժիշկը զգուշացրել է, որ երշիկեղենը հրահրում է դեմենցիայի զարգացումը

Ընդհանուր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նախազգուշացրել է կարմիր միս ուտելու և դեմենցիայի զարգացման մեծ ռիսկի կապի մասին։
Փորձագետի խոսքով՝ այս հիվանդության ի հայտ գալուն կարող են նպաստել վերամշակված կարմիր միսը, այդ թվում՝ խոզապուխտը, երշիկեղենը։
Մյասնիկովը նշել է նաև, որ ենթամթերքները, ինչպիսիք են լյարդն ու երիկամները, ինչպես նաև քաղցր գազավորված ըմպելիքները, մեծացնում են հիվանդության հավանականությունը։ Նա պարզաբանել է, որ այդ մթերքները կարող են օրգանիզմում բորբոքումներ առաջացնել, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։
Բժիշկը կոչ է արել վերանայել սննդակարգը՝ դեմենցիան կանխելու համար։