ՔՊ-ն հայոց բանակից կերտում է «քավության նոխազ»

ՔՊ-ն հայոց բանակից կերտում է «քավության նոխազ»

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել:

Փաշինյանն ու թիմը սկսել են «ամեն ինչում բանակն է մեղավոր» օպերացիան՝ իրենց համար ստեղծելով ալիբի 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքները բանակի վրա գցելու համար:

Ջալալ Հարությունյանն ու մյուս զինվորականները «քավության նոխազ» են դառնալու ՔՊ-ի համար, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ցույց տան, թե «խեղճ Փաշինյանն» ինչ աներ, երբ զինվորականներն էին մեղավոր, իսկ «նախկինները» 30 տարի «թալանել» են:

Իհարկե պատերազմի ցավալի ելքի համար մեղավորները պետք է պատժվեն, սակայն ոչ շինծու քրգործերով և շոուներով, այլ օրենքով և հստակ ու անհերքելի փաստարկների հիման վրա:

Բանակի սպաների վրա պատերազմի այսպիսի ցավալի ելքը գցելուց հետո ՔՊ-ն ցանկանում է «ինքնամաքրվել» և տարբեր վարչական լծակների և գեոպոլիտիկ կենտրոնների «դաբրոներով» մնալ իշխանության՝ Արցախը վերջնականապես Ադրբեջանի կազմում թողնելու և Զանգեզուրի միջանցքը տրամադրելու համար:

Հայոց բանակից ՔՊ-ականները կերտում են պարտված բանակի կերպար, որպեսզի իրենց վրայից քաղաքական և իրավական պատասխանատվությունն ուղղեն դեպի զինված ուժեր: 

ՔՊ-ականներին օր առաջ հեռացնելու պարագայում հնարավոր է փրկել հայոց բանակն ու վերականգնելով դրա նախկին փառքն ու մարտունակությունը դիմագրավել թուրք-ադրբեջանական ուժերին, որոնց համար 30 տարի զսպող միակ գործոնը ՀՀ և Արցախի մարտունակ զինված ուժերն էին:

Վահրամ Բագրատյան