Նոնսենս՝ Արցախը հանձնող ՔՊ-ականները խոսում են արցախահայության իրավունքներից

Նոնսենս՝ Արցախը հանձնող ՔՊ-ականները խոսում են արցախահայության իրավունքներից

Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սա հումոր կամ անեկդոտ չէ, սա ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է: Արցախն Ադրբեջանին հանձնած, Եռաբլուրի տարածքը քառապատկած, հայ գերիներին այդպես էլ հայրենիք չվերադարձած քաղաքական թիմը, որը հնազանդ կատարում է Ալիևի երազանքները,  խոսում է արցախահայության իրավունքների մասին: 

Ալեն Սիմոնյանի և նրանց թիմի «քաղաքական հոր»՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով 12.000 քմ Արցախից այժմ մի փոքրիկ հողակտոր է մնացել, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահներն, ու այս թիմը դեռ իր մեջ համարձակություն է գտնում խոսել Արցախից:

ՔՊ-ականների օրոք հայրենիքը մաս-մաս հանձնվում է թուրք-ադրբեջանական տանդեմին, Սյունիքի և Արցախի անվտանգությունը խաթարված են, հայոց բանակը՝ կազմաքանդված, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը:

Հրաժարական տալու և ընդմիշտ Հայաստանից հեռանալու փոխարեն ՔՊ-ականները դեռ շարունակում են խոսել Արցախից, քանզի նրանք շատ հպանցիկ են լսել քաղաքական պատասխանատվության մասին:

Արցախի անվտանգությունն ու ապագան վտանգում է հենց ՔՊ-ական իշխանությունը և միայն նրանց թիմի հեռացման պարագայում է հնարավոր փրկել Արցախն ու Սյունիքը վերջնական հայաթափումից և կործանումից:

Վահրամ Բագրատյան