Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը՝ ՀՀ-ի և Արցախի «մահախոսական»

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը՝ ՀՀ-ի և Արցախի «մահախոսական»

ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, եւ պարզ չէ եւ հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյան-Ադրբեջան «խաղաղության դարաշրջանը» մտնում է վճռական փուլ՝ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նախապատրաստվում է խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանի համար դա գեոպոլիտիկ ձեռքբերում է և հաղթանակ, ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար դա մահախոսական է:


ՔՊ-ն հանուն իշխանության պահպանման պատրաստ է ցանկացած քայլի և զիջման, դա նրանք ապացուցել են 2018թ.-ից հետո, իսկ խայտառակ կապիտուլյացիայից հետո հրաժարական տալու փոխարեն Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին իշխանության մնալու և Բերձորն ու մյուս շրջանները հայաթափելու, “Զանգեզուրի միջանցքի” հայակործան ծրագիրն իրականացնելու համար:


Ադրբեջանը գիտակցում է, որ միայն ՔՊ-ի իշխանության օրոք կարող է Հայաստանից ու Արցախից կորզել նորանոր զիջումներ՝ ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում: ՀՀ-ում իշխանափոխությունը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից:


ՔՊ-ի հեռացումը բխում է հայ ազգի պետական, երկարաժամկետ շահերից՝ միայն ՔՊ-ի հեռացման պարագայում հնարավոր է փրկել Արցախն ու հայոց բանակը, Սյունիքն ու Երևանը:
ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի հետ խաղաղություն նշանակում է հայոց պետականության կործանում՝ այս անգամ արդեն տնտեսական և ժողովրդագրական գործիքակազմերով:

Վահրամ Բագրատյան