Արևմուտքը փորձելու է թուլացնել ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում

Արևմուտքը փորձելու է թուլացնել ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չորրորդ հանդիպումը Բրյուսելում։ Այս մասին նա գրել է Twiiter-ի իր միկրոբլոգում։

Արևմուտքը ողջունում է ՔՊ-ականների պարտվողական արտաքին քաղաքականությունը, քանի որ Արևմուտքի համար կարևոր է թուլացնել ՌԴ-ին հետխորհրդային տարածաշրջանում, այս պարագայում դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ուժեղացնելով:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվեն՝ Փաշինյանը հենց այդ քաղաքականության կյանքի կոչողներից է պարգևավճարների սիրահար իր թիմի հետ միասին, որպեսզի թուրքական և ադրբեջանական կապիտալի միջոցով ՀՀ-ում թուլանան Մոսկվայի ռազմա-քաղաքական, տնտեսական դիրքերը:

Պետք է նշել, որ Արևմուտքի և ՌԴ-ի միջև տեղի է ունենում պատերազմ ուկրաինական հողում, իսկ Հարավային Կովկասն ունի կարևոր նշանակություն թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ համար: ԵՄ-ն ունի էներգետիկ, նավթագազային շահեր Ադրբեջանում և ցանկանում է «խաղաղության դարաշրջան» բացելով Հայաստանի կախվածությունը ռուսական գազից թուլացնել ադրբեջանական նավթի և գազի միջոցով, իսկ ՀՀ-ում ռուսական կապիտալը փոխարինել թուրքական կապիտալով:

ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունը բխում է Արևմուտքի շահերից, սակայն այդ ծրագրերի կյանքի կոչումը կործանարար է լինելու հայոց պետականության և Արցախի համար:

Վահրամ Բագրատյան