Հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները հայտարարությամբ հանդես կգան

Հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները հայտարարությամբ հանդես կգան

Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով նախաքննությունն ավարտվել է։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչը, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։

Նորիկյանը չհայտնեց, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, ինչ է պարզվել։

«Հիմա տղաների ծնողների հետ քննարկման մեջ ենք, այսօր հայտարարությամբ հանդես կգանք։ Քննարկումն ավարտելուց հետո հանրությանը կիրազեկենք՝ ինչ հանգամանքներ են ի հայտ եկել»,- ասաց Նորիկյանը։

Նարե Գնունի