Մարտական շունը երեխաների վրա է հարձակվել․ վիրավորներ կան (տեսանյութ)

Մարտական շունը երեխաների վրա է հարձակվել․ վիրավորներ կան (տեսանյութ)

Ռուսաստանի Կալուգայում մարտական շունը հարձակվել ու կծել է մանկահասակ երեխաների։ Նրանցից մեկի վրա կենդանու հարձակումը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է «Подъем տելեգրամյան ալիքը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է ագրեսիվ շունը բռնում նրանից փախչող աղջկան, գցում գետնին ու սկսում կծել։ Երեխային փրկել է մոտակայքում եղած տաքսու վարորդը, որը ոտքերով քշել է կենդանուն։

Դրանից հետո շունը վազել է հարևան բակ, որտեղ հարձակվել է տասնամյա տղայի վրա։

Վիրավոր երեխաների մոտ վերքեր են հայտնաբերվել։ Շունը երկու տեղից կծել է աղջկա ոտքն ու ձեռքը։ Նրա մայրն ասել է, որ 10-ամյա տղան ավելի լուրջ վնասվածքներ է ստացել։ «Ուղղակի մսի կտորներ էին կախված», - ասել է նա:

Տեղի բնակիչների խոսքով՝ կենդանին առանց տիրոջ է եղել։ Սեփականատերն ի վերջո բռնել է նրան։ Ոստիկանությունն ու դատախազությունը հետաքննում են միջադեպը։

Տեսանյութն այստեղ։