Խորվաթիայի պաշտպանության նախարարը մահացու ելքով վթարի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի

Խորվաթիայի պաշտպանության նախարարը մահացու ելքով վթարի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի

Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մեկ այլ մեքենայի վարորդը մահացել է։ Այս մասին հայտնել երկրի պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Վինկովցի քաղաքից դեպի Ժուպանի ելքի մոտ։ Բանոզիչն իր անձնական մեքենայով վարել է մայրուղու երկայնքով, սակայն բախվել է միկրոավտոբուսին։ Վթարի հետևանքով երկրորդ մեքենան վարող տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։

Բանոզիչը նույնպես ծանր վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հոսպիտալացվել է Վինկովսկի շրջանի հիվանդանոց։ Վթարի փաստով դատախազությունը հետաքննություն է անցկացնում։