Եվրոպայում գազի բորսայական գներն աճել են գրեթե չորս տոկոսով

Եվրոպայում գազի բորսայական գներն աճել են գրեթե չորս տոկոսով

Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Եվրոպայում գազի բորսայական գները աճել են գրեթե 4%-ով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 514 դոլարի։

Դեկտեմբերի (մոտակա) ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել է 493,2 դոլարով (-0,6%) հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը դարձավ երեքշաբթի օրվա գնային նվազագույնը: Գինը առավելագույնը կազմել է $520,1 (+4,9%)։ Ֆյուչերսները վերջին անգամ վաճառվել են 513,9 դոլարով (+3,6%): Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա գնահատված գնի վրա՝ 496 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Գազի գները եվրոպական շուկայում զգալիորեն աճել են 2021 թվականի գարնանը։ Այնուհետ գնանշումները տատանվում էին հազար խորանարդ մետրի համար 250-300 դոլարի սահմաններում, ամառվա վերջում դրանք գերազանցեցին 600 դոլարը, իսկ աշնանը՝ արդեն հազար դոլարը։ 2021-2022 թվականների ձմռանը գները հատեցին հազար խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարի շեմը, իսկ վաղ գարնանը՝ ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի ակնկալիքով, հասան ռեկորդային՝ 3892 դոլարի։ Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազի հանգույցների ողջ պատմության ընթացքում՝ սկսած 1996 թվականից: