18-47 տարեկան տղաները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ ու չծառայել բանակում

Նոր քաղաքացիություն ստացող անձանց համար առաջարկում ենք սահմանված 27-37 տարիքային շեմը փոխել ու դարձնել 18-45, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի շուտ ՀՀ քաղաքացիություն ստանալ ու ծառայել մեկ տարի, կամ վճարել 2,5 մլն դրամ։ Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության տարիքում գտնվող արական սեռի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիության համար սովորաբար չեն դիմում, իսկ այս նախագիծը հնարավորություն կտա, որ նրանք դիմեն, ծառայեն, կամ գումարի դիմաց չծառայեն։

Ըստ զեկուցողի՝ դա կնպաստի, որ ավելի շատ մարդիկ դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բյուջե էլ հավելյալ միջոցներ կմտնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։