Եթե 1 օրում քաղաքացին մեքենան ԱՊՊԱ անի, ապա 100 հազարի փոխարեն 25 հազարով կտուգանվի

ԱՊՊԱ չունեցող վարորդները հնարավորություն կունենան 100 000-ի փոխարեն 25 000 տուգանք վճարել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100.000 դրամի չափով պատասխանատվություն: ԱԺ գլխադասային հանձնաժողովն այսօր քննարկվեց առաջարկվող կարգավորում, համաձայն որի՝ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: 

Այսինքն, եթե քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում է ոչ թե 100.000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25.000 դրամ):

Մանրամասները՝ տեսանյութում