Աչքաչափով տուգանք եք նշանակում, երկու միլիոն ավելացնում եք, հետո՝ հանում․ Գեղամ Մանուկյան

Որ տուգանք են նշանակում, ինչ-որ հիմք է լինում՝ հենված նվազագույն աշխատավարձի վրա․ հիմա էս փրկագին-տուգանքները որ նախատեսել եք՝ պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիներին ազատելու համար, ինչի՞ հիմքով են․ էս 8 միլիոնը կամ 15 միլիոնը աչքաչափո՞վ եք նշանակում։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ առաջարկած ՔՊ-ական Հայկ Սարգսյանին։

Նա հետաքրքրվեց՝ որևէ ֆինանսական, տնտեսական հիմնավորում կա՞ այս չափերի համար։

Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ բազային հաշվարկը կատարվել է պայմանագրային զինծառայողի մեկ տարվա աշխատավարձի հիմքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։