Դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը ևս 3 ամիս կլինի անփոփոխ` Արմեն Աշոտյանը կմնա կալանքում:

Շուրջ 7 ամիս է` Արմենը նստած է:

Իշխանության բուրգի ամենավերևից իջեցված հանձնարարականով դատարանը շարունակում է քաղաքական հաշվեհարդար տեսնել Արմեն Աշոտյանի նկատմամբ` կայացնելով բացառապես փաշինյանական քմահաճույքին հատուկ որոշումներ:

Ստորաքարշության, պնակալեզության և անարժանապատվության այս պրոցեսը շարունակվում է` իր հետ խորտակելով այս քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, ովքեր հանուն պաշտոնի, դիրքի, «տուն պահելու» հանցագործության փայատեր են դարձել: