Հունվարի վերջին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների ևս մեկ հանդիպում կա նախատեսված

Հունվարի վերջին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների ևս մեկ հանդիպում կա նախատեսված

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկներին։ Հ1-ի եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ասել է, որ Ադրբեջանի կողմից դեռ պատասխան չկա։ 

Գրիգորյանն ասել է, որ այն, ինչ Երևանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծվում են անվտանգության երաշխիքներ։ 

«Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»,- նշել է ԱԽ քարտուղարը։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տավուշի սահմանին։