Հայաստանը Կոստա Ռիկայում պատվավոր հյուպատոսություն կունենա

Հայաստանը Կոստա Ռիկայում պատվավոր հյուպատոսություն կունենա

Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով։ Հայտնել է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։