Ալբերտ Բազեյանի իրավունքները խախտվել են, փաստաբանին ներս չեն թողնում. մանրամասներ

Ալբերտ Բազեյանի իրավունքները խախտվել են, փաստաբանին ներս չեն թողնում. մանրամասներ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունը:

MediaHub-ի հետ զրույցում Ալբերտ Բազեյանի մարտական ընկերը՝ Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավելի քան երեք ժամ  ԱԱԾ-ականները Բազեյանի տանն են եղել, փաստաբանին ներս չեն թողել մտնի և ընդամենը մի քանի րոպե առաջ է հաջողվել փաստաբանին մտնել ներս. 

«Փաստաբանին թողեցին միայն հանցագործության մասին հաղորդում տալուց հետո, նաև ՄԻՊ գրասենյակ ահազանգելուց հետո: Բայց ընդամենը երկու րոպե կարողացան գտնվել այդտեղ, հիմա տանում են ձերբակալության»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ Բազեյանի բոլոր իրավունքները խախտվել են, ամբողջ գործընթացն ուղղորդվում է ապօրինություններով: 

Մեր զրուցելու պահին Ալբերտ Բազեյանը դեռ տանն էր, բայց այս պահին, ասաց Մկրտչյանը, նրան տանում են: 

Մեր հարցին՝ Ալբերտ Բազեյանի նկատմամբ բռնություն կիրառել են, ասաց՝ ոչ: