Ինչու է մետրոն այսօր փակ լինելու. պարզաբանում

Ինչու է մետրոն այսօր փակ լինելու. պարզաբանում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այս լուրը քննադատությամբ ընդունվեց, քանի որ երեկոյան հանրահավաք կա։

MediaHub-ի հետ զրույցում մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանեց` սա իսկապես  անհրաժեշտ է և փակումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված։

"Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք,որ ժամը 08:15-ի դրությամբ  «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։  Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ"֊ հիշեցրեց նա։

Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր, բայց.

"Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։ Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ,անվտանգ  ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է"- նշեց Խաչատրյանը։