Տեր Սերովբե Պատվականյանն ընտանիքի հետ շրջափակման մեջ է

Տեր Սերովբե Պատվականյանն ընտանիքի հետ շրջափակման մեջ է

Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո հայկական երկրորդ պետությունում հազարավոր մարդկանցից լուր չկա: Անհետ կորածները հիամ էլ շատ են՝ բազմաթիվ համայնքներ շրջափակման մեջ են, մարդիկ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ, կապ չկա:

MediaHub-ը գրել էր, որ անհետ կորածների շարքերում են նաև հոգևորականներն ու նրանց ընտանիքները:

Բարեբախտաբար, մեզ հաջողվեց ճշտել, որ Տեր Սերովբե Պատվականյանի, Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի, Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ կապը հաստատել հաջողվել է, նրանք ողջ են:

Քահանաներն այս պահին Ստեփանակերտում են, իսկ Տեր Սերովբե Պատվականյանն ընտանիքի հետ դեռ շրջափակման մեջ է: