«Թռչունն ազատ է». Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնումը

«Թռչունն ազատ է». Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնումը

Tesla-ի, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնման գործարքի ավարտը։

Իր անձնական էջում նա գրել է .«Թռչունն ազատ է»:

Նրա գրառումը հաշված րոպեների ընթացքում հարյուր հազարավոր հավանումներ է հավաքել սոցցանցի օգտատերերի կողմից։

Twitter-ի օգտատերերը հույս են հայտնել, որ Մասկի գալով սոցցանցում կլինի «խոսքի իրական ազատություն»։