Ինքնաթիռի քիթը պոկվել է թռիչքի ընթացքում

Ինքնաթիռի քիթը պոկվել է թռիչքի ընթացքում

Պարագվայի ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ ինքնաթիռի քիթը վնասվել և պոկվել է թռիչքի ընթացքում սաստիկ կարկտահարության ժամանակ:

Սանտյագո դե Չիլիից Ասունսիոն թռչելիս LA1325 չվերթն իրականացնող օդանավը, որը շահագործում է LATAM Airlines ավիաուղիները, հայտնվել է վատ եղանակային պայմաններում և ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել:

Ինքնաթիռը` AirBus A320-ը պետք է շահագործումից դուրս գար 2024 թվականին:

Սոցցանցերում հայտնված տեսանյութերում երևում է, որ օդանավը սաստիկ ցնցվում է, իսկ դրսում փայլում է կայծակը: Ինքնաթիռի քթի մասը կոտրվել է, իսկ դիմապակուն փոքր ճաքեր են առաջացել, տեղական ռադիոյին ասել է Պարագվայի քաղաքացիական ավիացիայի ազգային տնօրինության ղեկավար Ֆելիքս Կանասավան։