Օmicron-ին փոխարինում է Cerberus-ը․ այն լայն տարածում կունենա

Օmicron-ին փոխարինում է Cerberus-ը․ այն լայն տարածում կունենա

Կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում: Դրա առանձնահատկությունները Lenta.ru-ին տված հարցազրույցում նկարագրել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը:

«BQ.1.1 տարբերակը՝  «cerberus»-ը BA.5-ի ճյուղն է՝ «omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան, սա հաջորդ սերունդն է։ Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել։ Եվրամիությունում՝ 0-ից 20 տոկոս՝ կախված երկրից, ինչ-որ տեղ դա ավելի վատ են հայտնաբերում, ինչ-որ տեղ՝ ավելի լավ, ինչ-որ տեղ՝ իսկապես ավելի շատ է։ Cerberus-ի տեսակարար կշիռն աճում է շատ արագ տեմպերով։ Այն որոշ ժամանակ գերիշխող կլինի»,- նշել է Նիկոլայ Կրյուչկովը։