Ինչպե՞ս առաջարկեցին Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում

Ինչպե՞ս առաջարկեցին Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում

Գիտեմ` թեզեր կան, որ «պադվալային» խոսակցություններով է առաջարկվել իմ թեկնածությունը, դրանք կեղծ թեզեր են: ԱԺ հինգ ուժից 4-ը դիմեցին ինձ, առաջարկեցին իմ թեկնածությունը, սա է ճշմարտությունը: Այդ մասին Արցախի Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մեկնաբանելով ԱՀ-ում նախագահի ընտրությունում իր թեկնածության առաջադրումը:

«Իմ ապրած տարիները Արցախում, անցած ճանապարհս թույլ են տվել քաղաքական ուժերին առաջարկել թեկնածությունս։ Արցախում ուրիշ ոչ ոք ցանկություն չի հայտնել այդ ծանր վիճակում բեռը վերցնել իր վրա։ Խոսվում էր Սամվել Բաբայանի թեկնածության մասին, իր կուսակցությունը չառաջարկեց նրան»,- ասել է ԱՀ նախագահը։