Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում․ Սամվել Շահրամանյան

Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում․ Սամվել Շահրամանյան

Հայաստանը տեղյակ էր` Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները` կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր: Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված  հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ զիջումների, անհնար էր։ Ադրբեջանցիների առաջին առաջարկները չենք ընդունել։ Այդ փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Ադրբեջանը երկրորդ անգամ առաջարկել է սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին ամբողջությամբ դադարեցնել կրակը, լուծարել պաշտպանության բանակը, դուրս բերել ՀՀ զինված ուժերի մնացորդները, այդ թվում ծանր տեխնիկան` հետագա, շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով, հանդիպում Եվլախում` ինտեգրացիայի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:

ՀՀ զինված ուժերի՝ Արցախից դուրսբերումը, Ադրբեջանի պահանջած կետն էր, մեզ համար այն անընդունելի էր, բայց, հասկանալով, որ կյանքեր փրկելու հարց ունենք, համաձայնել ենք»,- մանրամասնել է Շահրամանյանը։