Ես ուղղաթիռով եմ հասել Հայաստան. Շահրամանյան

Ես ուղղաթիռով եմ հասել Հայաստան. Շահրամանյան

Չգիտեմ՝ ինչու ադրբեջանցիները ինձ չեն ձերբակալել։ Ադրբեջանցիները տարբեր մարդկանց տարբեր մոտեցումներ էին ցույց տալիս։ Այդ մասին Արցախի Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Արցախի ՊԲ ողջ անձնակազմը պատերազմը կանգնեցնելուց հետո հսկիչ անցագրային կետով անցել է, և որևիցե մեկը չի ձերբակալվել։ Դա մեր պայմանավորվածությունների արդյունքում է եղել։ Ստուգումները պետք է անցկացվեին թեթև կամ չանցկացվեին»,- մանրամասնել է Շահրամանյանը։ 

Շահրամանյանը նշել է նաև, որ ինքն ու պաշտպանության նախարարը ուղղաթիռով են տեղափոխվել Հայաստան։

«Ինչո՞ւ են որոշ գործող ղեկավարներ դուրս եկել Արցախից, իսկ նախկին ղեկավարները ձերբակալվել են. չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- նշել է ԱՀ նախագահը։