Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ

Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ

Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված  հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը: 

«ՊԲ-ի և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողությունները։ Դրանց շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցություններ, որոնք տևեցին 12 ժամ։ Ուժերն անհավասար էին, որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին։ Իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,- ասել է Սամվել Շահրամանյանը։